Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել

Լուրեր

27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:

«Հիշյալ քրեական գործով նշված հոդվածով Վ. Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Լ. Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017թ. նոյեմբերին զանգահարել է վերջինիս և երեխաների տեսակցության հետ կապված անհամաձայնությունների առթիվ սպառնացել սպանել ինչպես նրան, այնպես էլ վերջինիս մորը: Իսկ հաջորդ օրը եկել է Լ. Վիրաբյանի բնակության վայր, սկսել թակել դուռն ու սպառնալիքներ տեղալով պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ: Եվ միայն Լ. Վիրաբյանի կողմից երկրորդ անգամ ոստիկանություն ահազանգելուց հետո նա դադարեցրել է իր գործողությունները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ.  փետրվարի 21-ի դատավճռով Վ.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել իրենց մեղասագրված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Որոշման հիմքում որպես ապացույց դրվել են տուժողի, վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Լ. Վիրաբյանի և Վ.Մխիթարյանի առերես հարցաքննության արձանագրությունը և այլ փաստաթուղթ ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը, որը վերաբերել է Լ.Վիրաբյանի կողմից հեռախոսի միջոցով արված իր և նախկին ամուսնու միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրառմանը:

Ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Վ.Մխիթարյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործում առկա՝ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ Վ. Մխիթարյանի հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, այսինքն՝ խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Ելնելով դրանից՝ դատարանը փաստել է, որ առանց այդ ապացույցի միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի և նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու հետևության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողը բերել են վճռաբեկ բողոքներ՝ բեկանելու ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը:

Քննության արդյուքնում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքները՝ բեկանելով Վ. Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերանայելով և զարգացնելով ավելի վաղ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց, ենթարկվել իրավական գնահատման, հիմք հանդիսանալ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար:

Միաժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանել է հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրավակիրառողների կողմից հաշվի առնվեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս: Մասնավորապես՝ այդ հարցը գնահատելիս պետք է հաշվի առնվեն, թե արդյոք ձայնագրառման կատարումը հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ, արդյոք բացակայե՞լ է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային հնարավորություն, անձը գործե՞լ է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի՞, թե՞ երրորդ անձի կողմից, ձայնագրառումը կատարվել է մինչև քրեական վարույթ սկսե՞լը, թե՞ դրանից հետո և այլն: Իսկ քրեական դատավարության արդարացիության տեսանկյունից, ըստ Վճռաբեկ դատարանի,  պետք է հաշվի առնել նաև, թե որքանո՞վ է անձը հնարավորություն ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկել ձայնագրառողին, ինչպես նաև՝ որքանո՞վ է ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցը»,- ասված է հաղորդագրությունում: