Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Դատախազը 2026 թվականի հունիսի 12-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և առևանգում կատարելու համար մեղադրվող Գ.Ս.-ի և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և դրա կազմում առևանգում կատարելու համար մեղադրվող Ս.Գ.-ի ու Ս.Կ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ 

«Այս վարույթով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերացրել էր քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, իսկ վերադաս դատախազը վերացրել էր վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումները:

Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Ս.-ն, քաղաքացիների միջև ծագած գույքային խնդիրները լուծելու նպատակով, 2024 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է երեք և ավելի անձանցից բաղկացած հանցավոր կազմակերպություն, որին, ի թիվս այլոց, մասնակցել են նաև Ս.Գ.-ն ու Ս.Կ.-ն: 

2024 թվականի նոյեմբերին հանցավոր կազմակերպության անդամներին, մասնավորապես՝ Գ.Ս.-ին և Ս.Գ.-ին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ Ա.Ս.-ն՝ իր կնոջ կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին և հունիսի 14-ին արտասահմանից ավտոմեքենա ներմուծելու նպատակով ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված 11 միլիոն 931 հազար 850 դրամը նշված ընկերության տնօրենից վերադարձնելու հարցով: 

Հանցավոր կազմակերպության անդամներ Գ.Ս.-ն, Ս.Գ.-ն և Ս.Կ.-ն, Ա.Ս.-ի և ՍՊ ընկերության տնօրենի միջև առաջացած քաղաքացիաիրավական հարաբերությունները հանցավոր ճանապարհով լուծելու նպատակով, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարբերաբար զանգահարել և այցելել են ՍՊ ընկերության գրասենյակ և Ընկերության տնօրենի նկատմամբ հնչեցրել բռնություն գործադրելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ:

ՍՊ ընկերության գրասենյակ կատարած այցերից մեկի ժամանակ՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, Ս.Գ.-ն և Ս.Կ.-ն, ՍՊ ընկերության տնօրենի վրա ճնշում գործադրելու և վերոնշյալ գումարը հետ ստանալու նպատակով, առևանգել են ՍՊ ընկերության աշխատակցին, տեղափոխել Երևան և զանգահարել ՍՊ ընկերության տնօրենին, պահանջելով վերադարձնել Ա.Ս.-ի պարտքի մնացած մասը՝ որպես աշխատակցին բաց թողնելու պայման: 

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները ՍՊ ընկերության տնօրենից մաս-մաս ստացել և Ա.Ս.-ին են փոխանցել գումարի մի մասը, իսկ վերադարձված գումարից 1 միլիոն 194 հազար դրամն, Ա.Ս.-ի առաջարկով, որպես անօրինական վարձատրություն պահել են իրենց: Պարտքի գումարի մնացած մասը ՍՊ ընկերության տնօրենը հանցավոր խմբի վերոնշյալ անդամների սպառնալիքների և ճնշման ազդեցության տակ՝ բանկային փոխանցման եղանակով մաս-մաս վերադարձրել է Ա.Ս.-ին: 

Դատախազը Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության անդամներ Ս.Գ.-ի և Ս.Կ.-ի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, ինչպես նաև դրա կազմում առևանգում կատարելու համար (մնացած մասով նախաքննությունն ընթացքի մեջ է):

2026 թվականի հունիսի 12-ին դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան»,- գրված է հաղորդագրության մեջ: