Մեծ Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջեյմս Ֆորդը ողջունել է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, ըստ որոնց՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են կարգուկանոնով և պրոֆեսիոնալ կերպով։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատել Մեծ Բրիտանիայի աջակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը։

Ֆորդը նշել է, որ Բրիտանիան բարձր է գնահատում  ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների անկախ գնահատականներ տրամադրելու գործում և հպարտ էր լինել 42 մասնակից պետությունների շարքում, որոնք դիտորդներ են ուղարկել Հայաստան առաքելությանը:

«Մենք շարունակում ենք հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու նրա ժողովրդավարական դիմակայությունը և վստահ ենք, որ իշխանությունները կառուցողականորեն կմասնակցեն ԺՀՄԻԳ-ի կողմից նշված ոլորտների լուծմանը՝ ապագա ընտրությունների համար ընտրական ամբողջականության հետագա ամրապնդման համար»,- հավելել է նա ու ընդգծել, որ Բրիտանիան անհամբեր սպասում է նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի կառավարության հետ համագործակցելուն՝ երկրների ռազմավարական գործընկերությունն առաջ մղելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և եվրոպացի գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի