ԱԺ-ում շարունակվում է 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այսօր՝ հունիսի 10-ին համատեղ նիստ են գումարել պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստին մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախագահի, ԱԺ-ի, վարչապետի աշխատակազմերի ղեկավարները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՔԿ ղեկավար Հայկ Մարտիրոսյանը, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը, այլ գերատեսչությունների ղեկավարներ: