Դրական եզրակացություն՝ պետռեգիստրում եղած տեղեկությունները ԶԼՄ-ների համար հասանելի դարձնելու նախագծին

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

Պետական գրանցամատյաններում առկա տեղեկությունները ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։

Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար ընդգրկվեց Ազգային ժողովի մարտի 3-ին գումարվելիք հերթական քառօրյայի օրակարգում։

Հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ընդգծեց առկա տեղեկությունները ոչ միայն ԶԼՄ-ներին, այլև ամբողջ հանրության համար անվճար հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։

«Կարծում ենք՝ մենք հիմա խոսում ենք հանրային բարիքի մասին, և ինձ համար հասկանալի կլինի, որ այս ամբողջը հասանելի դարձնենք ամբողջ հանրության համար։ Կարող է՝ մարդը ԶԼՄ-ից չի, այլ ՀԿ-ից է, և փորձում է հանրային վերահսկողություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ընդգծեց, որ Կառավարությունը գնալու է այդ ճանապարհով հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Այս պահին, եթե հնարավորություն տանք բոլորին հանդիսանալու շահառու կամ օգտատեր, համակարգը չի կարող դիմանալ այդ ճնշմանը և, հնարավոր է, ուղղակի չկարողանա սպասարկել քաղաքացիներին»,- նշեց փոխնախարարը։