ՔՊ-ում քննարկում են «Այո»-ի «գողացված» լոգոյի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի դարձավ «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը, որի հեղինակած լոգոն օգտագործվելու է քարոզչության ընթացքում։

Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ այն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նույնպես անակնկալի են եկել։

«Ճիշտն ասած՝ մենք այսօր բոլորի պես սոցցանցերից ենք իմացել։ Դեռևս քննարկման փուլում ենք։ Կքննարկենք, որոշում կունենանք և կհայտարարենք»,- ասաց Ալեքսանյանը։

Factor.am-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ լոգոյի համար տրված 3 մլն դրամը հետ պահանջեն, Ալեքսանյանն ասաց․ «Դեռևս որևէ որոշում չունենք»։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Այո»-ի լոգոն հեղինակած «Գարուն Էյնջնսի» կազմակերպության տնօրեն Ռաֆայել Դանիելյանի հետ։ Նա, սակայն, անհասանելի էր։

Ուշագրավ է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Այո»-ի 90-ականների լոգոն և գրել․ «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Այո»-ի լոգոյի բնօրինակը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համարում և վերաբերել է Անկախության հանրաքվեին։

Նելլի Մելքոնյան