«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից։ Գրառման մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։ …

