Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ …

