Իսրայելական ռազմական օդանավերն այսօր առավոտյան կրկին ներխուժել են Լիբանանի օդային տարածք և անցել երկրի հարավային և ափամերձ շրջաններով: Այս մասին գրում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Լիբանանյան բանակի ներկայացուցիչները հաղորդել են, որ իսրայելական հետախուզական և ռազմական օդանավերը Լիբանանի օդային տարածքը խախտել են Ռաս Ան-Նակուրա բնակավայրում և շրջան կատարել Բեյրութի թաղամասերի ու արվարձանների, Բաաբդայի, Ջունիի, Աշ-Շուֆայի, Բաալբեքի …

