Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներից է եղել շփման գծում վերջին շրջանում արձանագրված լարվածությունը և դրա հաղթահարումը։ «Հայկական կողմն ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել …