«Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքը պահանջում է դադարեցնել սև քարոզչությունը, այլապես իրավական գործընթաց կսկսի 

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ պահանջում է դադարեցնել սև քարոզչությունն ու զրպարտությունները, այլապես կնախաձեռնի իրավական գործընթաց:

«Չնայած նախընտրական քարոզարշավը հանդուրժողականության­ մթնոլորտում անցկացնելու մեր բազմաթիվ հորդորներին՝ մեր քաղաքական որոշ մրցակիցների, նախագահի որոշ թեկնածուների և այլ ուժերի կողմից նկատելի են սև քարոզչության ակտիվ դրսևորումներ:

Այս մասին ասված է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հասարակության հետ հանդիպումներումլրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հանրությանը մոլորեցնելու և թյուրիմացության մեջ գցելու նպատակով ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում գլխավորապես «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և վերջինիս կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ՝ հաճախ հասցեական կիրառելով հետևյալ սուտ պնդումները.

1.      Թե իբր մեր կողմից գումարներ են բաժանվում կամ բարեգործական ծրագրեր են իրականացվում նախընտրական քարոզչության նպատակներովկամ որոշ պաշտոնյաներ կիրառում են վարչական լծակներ՝ ընտրություններում մեր օգտին ձայներ հավաքագրելու նպատակով

Պաշտոնապես հայտարարում ենք՝

•      Մեզ համար անընդունելի է ժողովրդավարական գործընթացների ստվերման ցանկացած դրսևորում: «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմից նախընտրական նպատակներով որևէ մեկին գումար չի տրվել և բարեգործություն չի կատարվելՈւստիայդպիսի բամբասանքների տարածումը դիտարկում ենք որպես վիրավորանք և զրպարտություն:

 

•      Եթե որևէ մեկը ունի ապացույցներ մեր կողմից ԱՀ քրեական օրենսգրքի դրույթները խախտելու վերաբերյալապա թողբամբասելու փոխարենհանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

•      ԱՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում արձագանքել հանցագործության մասին բոլոր հրապարակային հաղորդումներին թե՛ մերթե՛ այլ քաղաքական ուժերի ու թեկնածուների դեմընթացքավորել դրանք և տալ պատշաճ իրավական գնահատականներՄենք պատրաստ ենք ամենախիստ պատասխանատվությունը կրելուեթե գեթ մեկ հանցագործություն կատարաված լինի մեր կողմից:

•      Եթե մեր դեմ շարունակվեն նման վիրավորանքները և զրպարտություններըապա մտադիր ենք նախաձեռնել իրավական գործընթացներ՝ դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

•      Ի դեպմեզ էլ են հաճախ հասնում ոչ հստակ տեղեկություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից ընտրակաշառքի տրամադրման և այլ իրավախախտումների վերաբերյալսակայն մեր սկզբունքներն ու ԱՀ օրենսդրությունը մեզ թույլ չեն տալիս դրանք հրապարակայնացնել՝ որպես ապացուցված իրողություններ:

2.     Տարբեր քարոզչական ստոր քայլերով փորձ է արվում նվաստացնել ու պիտակավորել մեր քաղաքական թիմի աջակիցներին և ընտրողներին՝ ձգտելով հոգեբանական ճնշման տակ պահել նրանց:

Դատապարտելի է սեփական ժողովրդի մի ստվար հատվածի հանդեպ այդպիսի վիրավորական վարքըինչը հղի է հասարակության պառակտման ու ներքին թշնամության հրահրման ռիսկերովԻ տարբերություն ոմանց՝ մենք չենք վիրավորում ու պիտակավորում այլ քաղաքական ուժերի հետևորդներինև, հաջողության դեպքում, Արայիկ Հարությունյանը լինելու է Արցախի ողջ ժողովրդի նախագահը:

 

Տպավորություն ունենքոր որոշ ուժեր ոչ միայն ապօրինի կերպով թիրախավորում են իրենց հիմնական քաղաքական մրցակցինայլ նաև հանրային մեծ աջակցություն չունենալու պատճառով ձգտում են ստվեր գցել համապետական ընտրությունների լեգիտիմության վրաԽիստ դատապարտելով նման գործելաոճը և անթույլատրելի համարելով ամեն գնով իշխանության գալու այդ ուժերի վարքագիծը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենքոր թույլ չենք տալու ստվերել և ձախողել ժողովրդավարական գործընթացներն Արցախում, հետևողական ենք լինելու մեր հասցեին արվող չհիմնավորված հայտարարություններին իրավական գնահատականներ տալու հարցում:

Շրջահայացությունփոխհարգանք ու ազնվություն բոլորիս »,- ասված է հաղորդագրությունում: