Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե… Սարհատ Պետրոսյանը՝ երկու նորության մասին

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նախորդ երկու շաբաթների ընթացքում երկու նորություն եղավ։ Առաջինը ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ իրավապահ մարմնի հայտարարությունն էր, որ. “… պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել”:

Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե նույն շրջանում չլիներ մեկ այլ հայտարարություն, այս անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելու մասին։ Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրականում որևէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու և առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։

Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան (տե՛ս հղումը մեկնաբանությունում)։ Նույնիսկ նրան չէի անդրադառնա, եթե, համաձայն օդում կախված լուրերի, փորձ չլիներ նրան որպես “ոլորտի լավագույն գիտակ” մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի, կամ նորից ըստ օդում կախված լուրերի, նույն այդ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտը համակարգած փոխնախարարը չհավակներ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնին ու, ավելին, դա լուրջ դեմքերով չքննարկվեր նրա թեկնածությունը տարբեր ձևաչափերով։

Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչև վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար։

#ՈչինչՄյուսԱնգամ ինստիտուցիոնալ մոտեցումը ոչ միայն կլինի հայտարարությունների տեսքով, այլև ամենօրյա գործով…»,- գրել է նա: