Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացան երկրորդ տուրի պարտիաները: Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ տոնեցին Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյան և Աննա Խաչատրյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Ղուկասյան-Ամբարջյան, Ավետիսյան-Կուրսովա պարտիաները: Այժմ երկու միավորով միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է: 1,5. միավորով երկրորդը Աննա Խաչատրյանն է: Հայաստանի առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի հունվարի 21-ին:

