Պաշտոնյաները պետք է սկսեն իրենցից. ի՞նչ կտա բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
Բոլորը

Իշխանությունը որոշել է պայքարել բռնության կոչերի դեմ օրենսդրական մակարդակում: Մարտի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նախագիծը ներկայացնելիս Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց․ «Քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության, սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից»։

Օրինագիծը պատգամավորների շրջանում լայն քննարկումների տեղիք տվեց: Օրենսդիրները ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ վկայակոչելով սոցիալական ցանցերում առկա վիճակն ու առօրյա կյանքից դրվագներ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց՝ ցանկացած օրենք ընդունելուց առաջ սեփական օրինակով է պետք ծառայել: Իրավապաշտպանը վստահ է՝ երբ քաղաքական դաշտի շրջանակներում խնդիրը կարգավորվի, օրենքի կարիքն էլ գուցե չլինի: Բայց բռնության կոչի համար ցանկացած դեպքում պետք է պատասխանատվություն կրեն:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էլ շեշտեց՝ եթե քաղաքական իրադրությունն այնպիսին չլինի, որ բռնության, ատելության կոչերը հասարակական պահանջարկ վայելեն՝ նման կոչեր չեն հնչի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան