Հայ խաղաղապահները կրկին աչքի են ընկել հմուտ գործողություններով. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, ոչ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը:
«Հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին»,- ասված է հաղորդագրությունում: