Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա որևէ կեղծիք անել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ

– Պարո՛ն Պապիկյան, նախքան քարոզարշավին անցնելը՝ մի քանի հարց ԱԱԾ-ում վերջին պաշտոնանկության մասին, որը կապված էր Ձեր անվան հետ: Հրապարակում էր եղել, թե նախկինում դատվածություն եք ունեցել: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան նախ պաշտոնանկ արվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց: Ձեր կարծիքով՝ նա մենա՞կ է գործել և ի՞նչ ուներ Ձեր դեմ, որ Ձեր մասին տեղեկություններ էր հավաքում և հրապարակայնացնում:

– Այն, ինչ պիտի ասեի, ըստ էության, իմ տեսաուղերձի ժամանակ ասել եմ: Ավելին ասել չեմ պատրաստվում, և դիմելով ԱԱԾ-ին և Ոստիկանությանը՝ ես խնդիրը տեղափոխել եմ իրավապահ համակարգի դաշտ, և իրենք գործել են՝ ըստ իրենց լիազորությունների: Մնացյալն այլևս իմ դաշտում չէ: Եվ, կարծում եմ, այդ նախադեպը կրկնվելու առիթ այլևս պիտի չունենա:

– Տեսաուղերձում ասել էիք, որ իրենց գործով զբաղված լինելու փոխարեն՝ որոշ պաշտոնյաներ զբաղված են եղել գործընկերների վրա կոմպրոմատներ հավաքելով, ու սպայի պատվից են խոսում: Շատերը դա հասկացան Արթուր Վանեցյանին ուղղված խոսք: Դուք ինչ եք կարծում, նախաքննական մարմնին կհաջողվի՞ պարզել կապը Արթուր Վանեցյանի և պաշտոնանկ եղած ԱԱԾ պաշտոնյայի միջև:

– Իրականում ասել եմ այն, ինչ պիտի ասեի, և կարծում եմ, որ նախաքննական մարմինը ամբողջությամբ կբացահայտի այն, ինչ կա իրականում: Ավելին պարզապես չեմ կարող ասել և չեմ պատրաստվում ասել, որովհետև դա այլևս կլինի գուշակությունների դաշտից: Իսկ այն, ինչ ասել էի, ըստ էության՝ արդարացման միտում ունի, չնայած յուրաքանչյուր անձի նկատմամբ եղած մեղադրանքը դեռևս չի նշանակում, որ անձը դրանում մեղավոր է:

– Պարո՛ն Պապիկյան, նախքան իրավապահ համակարգում դավաճանների առկայության մասին հայտարարությունը՝ վարչապետն ասում էր, թե գոհ է ԱԱԾ-ի աշխատանքից, այն «կարմիր գծեր» չի հատել, բայց նույն այդ ժամանակահատվածում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը պնդում էր, թե իր վրա գործ է կարվել, իր գլխին գործ է սարքվել, և հեղինակը Արթուր Վանեցյանն է: Դուք հիմա հավատո՞ւմ եք Դավիթ Սանասարյանին ու ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն զբաղված էր հեղափոխության առաջամարտիկներին շարքից հանելու գործով:

– Գիտեք, երբ խնդիրն արդեն իրավապահ համակարգի տիրույթում է, պետական պաշտոնյան, քաղաքական գործիչը, որը նաև տվյալ իշխանության ներկայացուցիչ է, որևէ գնահատական հնչեցնելու իրավունք չունի: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պարզ կդառնա նաև այս խնդրի առնչությամբ:

– Անցնենք «Այո»-ին: Քարոզարշավը մեկնարկել է, ՀԱԿ-ը քննադատում է Ձեզ, ասում է՝ արդեն իսկ պետք է գյուղեգյուղ, տնետուն ընկած լինեիք, հանդիպած լինեիք քաղաքացիներին: Վարչապետն էլ Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Երևանի կենտրոնում թռուցիկները բաժանելիս պարզել է, որ հարյուրավոր մարդիկ տեղյակ չեն, որ ապրիլի 5-ին հանրահավաք է լինելու: Խոսենք անելիքների և արդեն արված քայլերի մասին:

– Բայց մենք արդեն իսկ գյուղերում և քաղաքներում ենք: Մի քանի օր է՝ ակտիվորեն սկսվել է մեր քարոզարշավը, և յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր տանը թող սպասեն մեր քարոզիչներին, որովհետև մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ երկխոսելու խնդիր ենք դրել, յուրաքանչյուր քաղաքացու հետ այս ամենի մասին զրուցելու խնդիր ենք դրել: Մեր խմբերն արդեն իսկ ակտիվորեն այդ պրոցեսի մեջ ներգրավված են: Վաղվանից ավելի մեծամասշտաբ քարոզարշավի փուլն է սկսվում, երբ մեր քարոզչական խմբերը, բացի այն, որ քաղաքներում ու գյուղերում կներկայացնեն մեր ասելիքը, մեր փաստարկները սահմանադրական փոփոխությունների, դրանց անհրաժեշտության առնչությամբ, նաև մենք, մասնավորապես՝ ես, ինչպես նաև ՀՀ վարչապետը, լինելու ենք հանրապետության բոլոր քաղաքներում, և խոսելու ենք այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդրի, օրակարգի, նախկինում արվածի, չարվածի, դրա պատճառների և նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում ակնկալիքների, ինչպես նաև խնդիր հարուցող հանգամանքի մասին:

– Օրինակ՝ ինչո՞ւ պիտի քաղաքացին «Այո» ասի հանրաքվեին ու չհավատա Հրայր Թովմասյանին, երբ նա ասում է, որ ինքը դիրքապահ է, որ իշխանությունները ցանկանում են անկախ մարմինն իրենց ծառայեցնել, ինքը դա թույլ չի տա: Խնդրեմ՝ ներկայացրեք ձեր փաստարկները:

– Իսկ ո՞ւմ դիրքերն է պաշտպանում Հրայր Թովմասյանը: Հարցը հռետորական է, բայց նաև ուղիղ է: Ես կարծում եմ, որ ՍԴ-ն դիրքեր պահելու և քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի, այդ թվում՝ ՍԴ նախագահն ու դատավորը: Երկրորդ՝ մենք գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք, երբ արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետներին օրեր էին մնացել, Հրայր Թովմասյանը և նախկին իշխող ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը շատ լավ իմացել են, որ Հրայր Թովմասյանի նշանակումն արդեն իսկ ընդունված Սահմանադրության ժամկետներին անհամապատասխան է լինելու և, ըստ էության, նրա համար կանաչ ճանապարհ են բացել, որպեսզի պաշտոնավարի, այսպես ասած, հավերժ՝ մինչև 2035 թվականը: Սա իրավական երկրին հարիր չէ: Եվ Հայաստանում բալանսավորված իշխանության ճյուղեր ունենալու համար կենսական է, կարևոր է սահմանադրական փոփոխությունների այս օրակարգը: Մեր քաղաքացիներին, ըստ այդմ, կոչ ենք անում ապրիլի 5-ին ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

– Պարո՛ն Պապիկյան, Ձեր ասած հանգամանքը նոր չէր, դա պարզ էր երկու տարի շարունակ: Ինչո՞վ էր պայմանավորված հանրաքվեի անցկացումը այս փուլում: Շատերն այն կապում են Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ի կողմից վարույթ ընդունելու և քննելու հետ:

– Գիտեք՝ կապել տարբեր բաների հետ յուրաքանչյուրը կարող է, պատճառները կարող են տարբեր լինել, բայց անձով պայմանավորել դա պետք չէ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի, Պողոս Պողոսյանի անձի հետ կապել պետք չէ: Մենք գործ ունենք պետական ինստիտուտների հետ, և իրավունք չունենք այսօր ՀՀ քաղաքացուն ասել, որ, գիտեք, ամեն ինչ Հայաստանում կարգին է, երբ իրականում այդպես չէ: Մենք պիտի ասենք ճշմարտությունը, և նաև ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռված այդ ճշմարտությանը կողմ կամ դեմ լինել, «Այո» կամ «Ոչ» ասել: Տվյալ պարագայում մենք հորդորում ենք «Այո» ասել: Դրա հիմնավորումներն ու փաստարկները շատ պարզ ու հստակ են. Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իրավասու է այդ որոշումն ընդունելու, և մենք այդ հնարավորությունը մեր քաղաքացիներին ընձեռում ենք:

– Քննադատություններից մեկն էլ այն է, որ Ձեզ չհաջողվեց ընտրացուցակները մաքրել, հանձնաժողովներում ընտրակեղծարարների եք ներառել, գլխավոր ընտրակեղծարարը՝ Տիգրան Մուկուչյանը, իր պաշտոնին է: Ինչպե՞ս կարձագանքեք:

– Նախ՝ եթե մեր ցուցակներում եղել են ինչ-որ թյուրիմացություններ, դրանք շտկված են կամ շտկվում են, այսինքն՝ մեր 4.016 ներկայացուցիչները բացառապես մեր ներկայացուցիչներն են: Կան, իհարկե, տարածքային ընտական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի կողմից նախկինում լիզենցավորված և այսօր հանձնաժողովի անդամ դարձած մարդիկ, որոնք, իհարկե, կարող են լինել տարբեր կուսակցությունների քվոտաներով: Բայց այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, և ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա Հայաստանում որևէ կեղծիք անել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան