06 Դեկտեմբեր 2019 | 14:20
Ո՞վ է թաքցրել զինվորի մահվան հանգամանքները, ենթադրություններ մի արեք. Գաբրիել Բալայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է չորս օր առաջ մահացած զինծառայողի դեպքին։ «Ո՞վ է թաքցրել»,- պատասխանելով զինվորի մոր՝ որդու մահվան հանգամանքները թաքցնելու հայտարարությանը, ասաց փոխնախարարը։ Նա շեշտեց, որ յուրաքանչյուր զինվորի մահ առաջին հերթին հենց նախարարության համար է մեծ ցավ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված …