Դատական գործընթացը որևէ անհավասար մթնոլորտի մասին չի կարող վկայել։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին Factor.am-ի հետ զրույցում նշեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։ «Դատարանը կարող է որոշակի գործիքակազմ գործադրել բացառապես դատարանում տեղի ունեցող իրադարձություններին։ Դատարանը պաշտպանության կողմին բազմիցս հնարավորություն է ընձեռում հայտարարություններով հանդես գալու համար։ Վերջում նույնպես պաշտպաններն են հայտարարություններով հանդես …

