Զոհրաբ Մնացականյանն առաջարկում է ՀՀ մուտքի տոտալ արգելք. թեժ քննարկում վարչապետի և նախարարների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու նպատակով մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց սահմանել մուտքի տոտալ արգելք. «Մեր մոտեցումը հետևյալն է՝ անցակետով թույլ տալ Հայաստանի տարածք մուտք գործել ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքի անդամներին (այդ թվում՝ օտարերկրացի), օտարեկրյա պետության դիվանագիտական անձնագրեր կրող անձանց և կանոնավոր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներին»։

Նախարարն առաջարկեց նաև թույլատրել Հայաստանից ելքը օտարեկրացիներին ու նրանց ընտանիքի անդամներին, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնողներին ու դիվանագիտական անձնագրեր կրողներին։

«Սա ավելի պարզեցնում է, թե ովքեր կարող են գալ ու գնալ, հակառակ դեպքում հնարավոր է՝ ունենանք խառնաշփոթ, որը անհնար կդառնա կառավարել»,- ասաց Մնացականյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայն է Զոհրաբ Մնացականյանի առաջարկին. «Դա այն տարբերակն է, որ այժմ գործում է Վրաստանի ու Իրանի հետ։ Շատ աշխատող ռեժիմ է սա և ամենատրամաբանական տարբերակն է»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, համաձայն չէ գործընկերոջ առաջարկած տարբերակին: «Կառավարելիության առումով որևէ խնդիր չեմ տեսնում, մինչ օրս այդ ռեժիմով աշխատել ենք և, փաստացի, միայն օդային հաղորդակցության դեպքում է այդ կարգավորումը գործելու։ Մենք, իհարկե, կարող ենք տոտալ արգելք դնել, բայց դա քիչ ճկունություն կտա մեզ, հակառակ դեպքում՝ չենք կարող մենք ամենօրյա ռեժիմով որոշել, օրինակ՝ Իսպանիայից եկողներին թույլատրե՞լ, թե՞ ոչ»։

Զոհրաբ Մանացականյանը հիշեցրեց, որ 118 երկրի հետ Հայաստանն ունի հաղորդակցության ազատական ռեժիմ, և հոսքի կառավարումը, ըստ նախարարի, լինելու է դժվար։

Մանրամասները՝ տեսանյութում: