Գյումրիում ժամանակավոր դադարեցվել է «Այո»-ի ակտիվ քարոզարշավը

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ակտիվ փուլը ժամանակավոր դադարեցված է՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքի «Այո»-ի շտաբի գրասենյակի պատասխանատու Ղարիբ Հարությունյանը։

Նա նշեց, որ շտաբը շարունակում է աշխատել, բայց մի քանի հոգու հետ նախատեսված աշխատանքային հանդիպումները դադարեցրել են։

«Պայմանավորված այս իրավիճակով՝ մենք էլ ենք ժամանակավոր դադարեցրել ակտիվ քարոզչությունը: Օրինակ՝ նախատեսված ինչ-որ հանդիպումներ թաղերում ընտրողների հետ, այդպիսի քարոզչական գործողություններն այս պահին դադարեցրել ենք»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Իսկ թե մինչև երբ կտևի քարոզարշավային դադարը, կախված է համաճարակային իրավիճակից։

Նշենք, որ Շիրակի մարզում ձևավորված է չորս ընտրական հանձնաժողով՝ թիվ 30, 31, 32, 33։ Գյումրիում ակտիվ քարոզարշավը մեկնարկել էր մարտի 7-ից։ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքում աշխատանքների պատասխանատուն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է, որն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ քարոզչության բոլոր գործիքներն օգտագործելու են։

«Իհարկե, ամենակարևորը քաղաքացու հետ հանդիպումն է տարբեր ձևաչափերով, էլեկտրոնային գործիքներով տեղեկատվություն ներկայացնելը, փորձելու ենք տարբերակված մոտեցումներով, տարբեր գործիքակազմերով մարդկանց ներկայացնել մեր մոտեցումները»,- ասել էր Շիրակի մարզպետը։

Հավելենք, որ թիվ 30 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Սարապատ համայնքները, քարոզչական աշխատանքների պատասխանատուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է:

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պատասխանատու է թիվ 32 ընտրատարածքի համար. այն ընդգրկում է Գյումրու որոշ հատվածներ ու Ախուրյան համայնքը։ Մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանն էլ համակարգում է Անիի ու Արթիկի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքը։

Էմմա Չոբանյան