ՀԺԿ նախկին պատգամավոր, 1999-2003 թթ «Միասնություն» դաշինքի անդամ Էմմա Խուդաբաշյանը համամիտ է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի հետ, որ ԱԱԾ-ում Հոկտեմբերի 27-ի գործը դժվար թե բացահայտվի: Նշենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի 15 տարվա վաղեմության կարճման որոշումը վերացնելուց հետո ՀՀ դատախազությունն այն ուղարկեց ԱԱԾ՝ քննության: Դատախազություն դիմած Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը …

