164 ջերմող քաղաքացու թույլ չի տրվել Էջմիածնից դուրս գալ. Արմավիրի մարզպետ

Լուրեր

07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ

-Պարոն մարզպետ, Էջմիածնի ելքերի հետ կապված սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակ է, խուճապ կա՞ քաղաքացիների մոտ։

-Երբ այդ սահմանափակումները եղան և հատուկ ռեժիմ սահմանվեց, ես ժամը 23:00-ից մինչ 02:00-ն եղել եմ անցակետերում, խոսել Ոստիկանության հետ, առանձին քննարկում եմ կազմակերպել բուժաշխատակիցների հետ։ Մարդիկ ընկճված չէին ու շատ լավ գիտակցում են իրենց պատասխանատվությունը, ծառայության կարևորությունը։ Այսօր ժամը 9-ից կրկին եղել եմ Էջմիածնում։ Ոստիկանները և բուժաշխատողները հերթապահում են։ Ուզում եմ նշել, որ քաղաքացիների հետ աշխատանքը բավականին լավ է ընթանում, քանի որ իրենք ըմբռնումով են մոտենում իրավիճակին, խոչընդոտներ չեն առաջացնում մեզ համար։ Ներկա պահին Էջմիածնից դուրս եկող 3 ճանապարհ կա, քաղաքացիների ջերմաչափում է արվում և եթե որևէ մեկի մոտ ջերմություն է լինում՝ իրենք հետ են ուղարկվում տուն՝ ինքնամեկուսանալու։ Հատուկ ռեժիմում Էջմիածնից դուրս գալ ցանկացողների ստուգումների արդյունքում ջերմող քաղաքացիների թիվը հասել է 164-ի։ Բոլորն էլ հետ են ուղարկվել քաղաք, իրենց հեռախոսահամարները թողել են՝ հետագա մոնիթորինգի համար։ Այս պահին իրենք ինքնամեկուսացված են։ Հնարավոր է՝ իրենք ուղղակի մրսածություն ունենան, բայց անվտանգությունից ելնելով թույլ չենք տվել քաղաքից դուրս գալ։

-Այս պահին Ձեր կոչը քաղաքացիներին ո՞րն է։

-Ամենակարևոր հարցը, որ այս պահին կա՝ հետևյալն է. մեր քաղաքացիները գիտակցեն, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում քաղաքից դուրս գան և մուտք գործեն քաղաք, որպեսզի մենք հնարավորություն ունենանք իրականացնել վերահսկել իրավիճակը և խուսափենք խցանումներից։ Անկախ անձնակազմի քանակից՝ եթե բոլոր քաղաքացիները որոշեն այդ երեք ելքերով դուրս գալ քաղաքից, այսպես թե այնպես, խցանումներ լինելու են։ Դրա համար հորդորում եմ քաղաքից դուրս չգալ։

-Պարոն Մաթևոսյան, ինչպես վարչապետն ասաց՝ այսօր որոշում կկայացվի՝ արտակարգ դրություն հայտարարվելո՞ւ է, թե՞ ոչ։ Դուք ի՞նչ եք կարծում՝ հատկապես Էջմիածնում նման որոշման կարիք կա՞, թե՞ տարվող աշխատանքները բավարար են։

-Այս պահի դրությամբ ճանապարհների սահմանափակման ռեժիմը ցույց է տալիս իր արդյունքը։ Իսկ արտակարգ դրության մասով ասեմ, որ դա միանձնյա որոշելու հարց չի։ Վարչապետն ասաց, որ քննարկումից հետո որոշում կկայացվի։ Եթե հարկ լինի, եթե լիազոր մարմինը՝ Առողջապահության նախարարության պատասխանատուները կամ մնացած գերատեսչություններն իրենց ունեցած տեղեկատվության հիման վրա կասեն, որ պետք է լինի արտակարգ դրություն, ապա ճիշտ եմ համարում, որ լինի։ Իսկ եթե ոչ, մենք նման կազմով Էջմիածնի տարածքում հնարավորինս կկանխարգելենք դեպի մնացած համայնքներ վիրուսի տարածումը մարդկանց միջոցով։ Նշեմ, որ մարզի մնացած համայնքների ղեկավարներին էլ հանձնարարական է տրված, որպեսզի համայնքապետարաններում հնարավորինս քիչ աշխատակիցներով աշխատեն, հետևեն տարածքների մաքրման գործընթացին։ Եվ ուզում եմ անպայման նշել, որ անչափ շնորհակալ ենք ոստիկաններին ու բուժաշխատողներին։ Այն աշխատանքը, որ իրենք կատարում են՝ շատ կարևոր է մեզ համար։

Մերի Մարտիրոսյան