Կիրակի և երկուշաբթի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 45 դեպք. 4 դեպք թեստով հաստատվել էր երեկ, ևս 41-ը՝ այսօր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 6 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, որ մարտի 24-ից Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ավելի խիստ …

