Էլեկտրոնային ուսուցման առցանց դասընթաց՝ ՄԿՈՒ դասավանդողների համար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցմանն անցնելու հրատապությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ:

Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը, որի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ներկայացնել կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և որոշ կրթական կազմակերպությունների էլեկտրոնային ուսուցման իրականացման փորձը: Էլեկտրոնային ուսուցման ներկայացված բաղադրիչները և քայլերը հնարավորություն կտան ստանալ բավականաչափ տեղեկություն, ինչպես նաև կնպաստեն էլեկտրոնային ուսուցման գործընթացն իրականացնելու վերաբերյալ գրագետ որոշումների կայացմանը:

Նշենք, որ առցանց վերապատրաստումը կանցկացվի երկու փուլով՝ մարտի 20-27-ը և մարտի 27-ից ապրիլի 3-ը: Վերջին փուլի վերապատրաստաման համար ներկայում իրականացվում է դասախոսների հավաքագրում: Այս ժամանակահատվածում վերոնշյալ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:

«Հեռավար ուսուցման ազգային ցանց» (ՀՈՒԱՑ) ՀԿ-ն հիմնադրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերության իրականացրած «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների կառավարում էլեկտրոնային ուսուցման ոլորտում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքում: