ԶԼՄ-ների սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է. Ալեն Սիմոնյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր երեկոյան տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որ սովորաբար կազմակերպվում է քառօրյա նիստերից առաջ։ Նիստին քննարկվել են կորոնավիրուսի և ԶԼՄ-ների լուրերի սահմանափակումների վերաբերյալ հարցեր։ Այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ պարետատունն աշխատում է կորոնավիրուսը կանխարգելելու ուղղությամբ, քննարկվում են տարբեր հնարավոր սցենարները:

Անդրադառնալով լուրերի հրապարակման սահմանափակումների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների դժգոհություններին՝ Սիմոնյանն ասաց. «Այսօր իշխանությունն այնքան բաց է, ինչը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: Խոսքը միայն այն սահմանափակումների մասին է, որը վերաբերում է կորոնավիրուսին: Ունենք դեպք, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Ցենզուրան վերաբերում է կորոնավիրուսին, դրա հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը: Կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է: Կարող եմ ասել՝ Հայաստանն այսօր մտնում է այն երկրների շարքի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են»:

Խոսելով ԱԺ-ում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, թե աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելու համար պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի, Սիմոնյանն ասաց՝ կարծում է, որ թե՛ պարոն Ծառուկյանի, թե՛ իր, թե՛ որևէ մեկի պարագայում քաղաքական մեկնաբանություններ անելը և հիմա գնահատականներ շռայլելը սխալ է, որովհետև աշխարհը նման իրավիճակ չի ունեցել:

Ըստ Սիմոնյանի՝ նույնիսկ Անգլիայի վարչապետն է հայտարարություն անում, որը հետագայում նոր ինֆորմացիայի գալուն պես մեկ այլ գործողության է բերում: Նրա խոսքով՝ սխալ կլինի շտապել խոսել Գագիկ Ծառուկյանի կամ որևէ այլ քաղաքական գործչի քաղաքական գնահատականների մասին։

Մերի Մարտիրոսյան