41 նոր դեպք. Արսեն Թորոսյանը բացատրում է դինամիկայի պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Կիրակի և երկուշաբթի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 45 դեպք. 4 դեպք թեստով հաստատվել էր երեկ, ևս 41-ը՝ այսօր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 6 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ մարտի 24-ից Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ավելի խիստ գործողություններ է սկսում ձեռնարկել։ Բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը մարտի 24-ից կարգելվի՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։ Կդադարեցվեն նաև շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրությունը։ Թեթև արդյունաբերական արտադրության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի։ Սննդի, խմիչքի, ծխախոտի, կենցաղային և հիգիենիկ պարագաների արտադրությունը կշարունակվի։

Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Դրական թեստավորված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի, 39 և բարձր ջերմություն ունի մեկ քաղաքացի։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ արդեն իսկ մեկուսացված 70 քաղաքացի վաղը թեստավորվելու է, և կա հավանականություն, որ նրանց մեծ մասի թեստերի արդյունքները կարող են լինել բացասական։

Մանրամասները՝ տեսանյութում: