ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ուղղված էին իշխանությանը։ Այդ մասին այսօր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսի շրջանակում, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Իսկ իշխանության կողմից հայտարարությունների նկատմամբ արձագանքը նա գնահատեց հետևյալ կերպ. «Երբ իշխանությունը ողջունում է ԵԽԽՎ-ի և Բուքիքիոյի ասածները, ձեռ է առնում այդ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան

