Արտառոց դեպք Գեղարդի վանական համալիրում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարդի վանական համալիրի տարածքում։ Ժամը 15.00-ի սահմաններում համալիրի տարածքում գտնվողները լսել են պայթյունի ձայներ հիշեցնող սարսափելի աղմուկ, որը տևել է մոտ կես րոպե։ Մինչ տարածքում գտնվող հատուկենտ այցելուները փորձել են հասկանալ, թե դա ինչ աղմուկ է՝ համալիրին հարող ժայռերից սկսվել է քարաթափում, ընդ որում՝ այնպիսի ուժգնության, որ տարածքում գտնվողները ահաբեկված փորձել են պատսպարվել վանքի ներսում։ Բարեբախտաբար՝ ժայռաբեկորները չեն հասել մինչև համալիրի տարածք, այլ ճանապարհին սահելով կանգ են առել, սակայն քարաթափումից առաջացած փոշու ամպը դեռ տևական ժամանակ պահպանվել է։

Համալիրի տարեց հսկիչը նշել է, որ տասնյակ տարիների ընթացքում այդպիսի ուժգնության քարաթափում չէր տեսել։

Ի դեպ, նշենք, որ այս օրերին՝ համաճարակով պայմանավորված, համալիրի դռները թեև բաց են, սակայն, կրոնական ծեսեր չեն իրականացվում։ Քարաթափման պահին տարածքում են եղել հատուկենտ այցելուներ։

Հավելենք, որ Գեղարդի վանական համալիրի տարածքում մինչ օրս առկա է դեռ 1975թ, քարաթափման հետևանքով պոկված ժայռաբեկորը, որի ընկնելու պահին տարածքում առկա են եղել տասնյակ հավատացյալներ, այն, սակայն, չի վնասել որևէ մեկին։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հրահանգով ժայռաբեկորը որոշվել է թողնել այնտեղ, որտեղ այն ընկել է։

Վարուժան Հայրապետյան