Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մի քանի օրից՝ փետրվարի 9-ին: Մինչ այդ, նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ընդդիմադիր թեկնածուների համար անհավասար պայմաններում ու տարբեր խախտումներով: Ադրբեջանական ընդդիմադիր տարբեր աղբյուրների համաձայն՝ մանդատների իսկական առքուվաճառք է սկսվել, թեկնածուները փորձում են նույնիսկ միմյանց կաշառել։ Մասնավորապես, Սուրախանի երկրորդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովը հայտարարել է, որ ընտրություններում …

