Ունենք 36 թոքաբորբով պացիենտ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացնում
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»,- գրել է նախարարը։