Մյունխենում ելույթ ունենալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր ցանկությունն է 2020-ի հոկտեմբերին անցկացնել տեղական ընտրություններ ողջ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշակի տարածքներում, և կցանկանայինք նաև Ղրիմում»,- ասել է Զելենսկին: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ նման …

