Դոնալդ Թրամփը որոշել է աշխատանքից հեռացնել իր իմպիչմենթը քննող տեսուչին․ Reuters

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աշխատանքից հեռացնել ԱՄՆ հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Ատկինսոնին, որը քննում էր իր իմպիչմենթի պատճառ դարձած բողոքը։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղարկել է նամակ, որտեղ հայտնում է իր որոշման մասին․ հաղորդում է Reuters-ը։

«Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ ես լիովին վստահեմ այն անձանց, որոնք կատարում են գլխավոր տեսուչների պարտականությունները: Այս գլխավոր տեսուչի հետ կապված իրավիճակն այլևս այդպիսին չէ»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը մեկնարկել էր 2019-ի սեպտեմբերին։ Այն առնչվում էր նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցին:

Անանուն աղբյուրն Ամերիկյան հատուկ ծառայություններին տեղեկացրել էր, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում ճնշել է Զելենսկուն՝ հորդորելով հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ՝ Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեության համար: Հետագայում ձայների 53-ը 47-ի հարաբերակցությամբ Թրամփն իմպիչմենթի չենթարկվեց։ Նա ԱՄՆ պատմության մեջ նա երրորդ նախագահն էր, որին Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, իմփիչմենթի էր ենթարկում։

Նելլի Մելքոնյան