Կորոնավիրուսի օրերին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծի զանգերը 26-ով ավելացել են

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

2020-ի մարտին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծին կատարված հեռախոսազանգերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26-ով ավելացել է։ Առաջնային 86 զանգերից 56-ը ընտանեկան բռնության ահազանգեր են, իսկ 30-ը՝ սոցիալական աջակցության։ Այս մասին տեղեկացնում է Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ), որն ուսումնասիրել է ընտանեկան բռնության զոհերի խնդիրները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով։

Ըստ ուսումնասիրության՝ նկատվել է կանանց սոցիալական վիճակի վատթարացում։ «Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի են տուժում և, իրենց վրա ունենալով երեխաների հոգսը, հաճախ աղքատության մեջ են հայտնվում: ԿԱԿ-ը, որն աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նկատել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը օրավարձով և չգրանցված աշխատողներ են, որոնք այսօր մատնվել են անգործության և մնացել առանց եկամուտի։ Ընտանեկան բռնություն վերապրած կանայք հաղթահարել են շատ դժվարություններ, անցել հոգեբանական վերականգնման շրջան ու հաճախ, չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, փորձում էին աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Շատերին հաջողվել էր ֆինանսական որոշակի կայունություն ձեռք բերել, սակայն այսօր, երբ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, ամեն բան կանգ է առել, հիմնականում օրավարձով ապրող կանայք են կորցրել իրենց աշխատանքը»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Կանանց աջակցման կենտրոնը, որն իր շահառուներին տրամադրել է առաջնային օգնություն, մտավախություն ունի, որ ավելի երկարատև սահմանափակումների դեպքում չի կարողանա ողջ ծավալով սոցիալական աջակցություն տրամադրել և կանայք կհայտնվեն անելանելի վիճակում։ Կանանց աջակցման կենտրոնի մատնանշած մյուս խնդիրը կապի միջոցների մատչելիությունն է․ «Կանայք այս օրերին ունեն հեռախոսակապից օգտվելու դժվարություն, քանի որ մեր փորձը ցույց է տվել, որ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հեռախոսահամարներն իրենց ամուսինների անունով են և խիստ վերահսկվող։ Այժմ, երբ բոլորը տանն են, վերահսկողությունն էլ ավելի է մեծացել և կանայք հաճախ չեն կարողանում նույնիսկ անհրաժեշտ զանգ կատարել տանից»։

ԿԱԿ ուսումնասիրության մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցների բացակայությունն այս օրերին ևս խնդրահարույց է․ «Եթե նույնիսկ կանայք ցանկանում են բարձրաձայնել ընտանիքում առկա բռնության մասին, նրանք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն, կամ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ դիմած կանանցից մեկը, որը 25 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուղղակի ոտքով դուրս է եկել տանից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով և մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է տեղամասային ոստիկանություն դիմել, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։ Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի և խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի ոստիկանության ուղղորդմամբ կինը հայտնվել է մեր ապաստարանում»։

Այս օրերին ոստիկանության աշխատակիցների զգայնության պակասը, Կանանց աջակցման կենտրոնի տվյալներով, ևս կարևոր խնդիր է։ «Վերոնշյալ դեպքը ցույց է տալիս, որ նման իրավիճակները կարող են կրկնվել, և հարկ է, որ հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկանները զգայուն լինեն ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենան հասարակական կազմակերպությունների թեժ գծերն ու ահազանգեն»,- հայտնում են ԿԱԿ-ից։