15 Հունվար 2020 | 14:51
Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը միավորների քանակով, իր քաշային կարգում, 32-րդ հորիզոնականում է
Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը: Աշխարհի 67 երկիր ներկայացնող շուրջ 1500 մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը: …