ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարան տեղափոխելու հարցով գրություն է ուղարկել ՔԿԾ ղեկավարին

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են ՄԻՊ-ից:

Միաժամանակ, ՄԻՊ-ից տեղեկացրեցին, որ կապ են հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է այն բանի հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։

Հիշեցնենք, որ մարտի 8-ից նախ «Նաիրի», ապա «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երեկ՝ ապրիլի 3-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Մինչդեռ փաստաբաններն ահազանգում են, որ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Նարեկ Կիրակոսյան