Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախի Հանրապետությունում առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարությունը:
«Այս պահի դրությամբ չկան նաև նոր մեկուսացված անձինք։
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: