Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ «Դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ …

