Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջան կայցելի։ TRT Haber-ը հայտնում է, որ ԱԳՆ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը կմասնակցի Բաքվում կայանալիք CICA-ի՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդի յոթերորդ նիստին՝ ներկայացնելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կծառայի որպես վերջնական փաստաթուղթ, և «Աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտում համագործակցության մասին հռչակագիրը», ինչպես նաև կհայտարարի Լաոսի՝ որպես նոր անդամի անդամակցության մասին։

Հաղորդվում է, որ Ֆիդանը ելույթ կունենա գագաթնաժողովում և երկկողմ հանդիպումներ կունենա։ Գագաթնաժողովի շրջանակում կայանալիք երկկողմ հանդիպումներում Ֆիդանը, ինչպես սպասվում է, կշեշտի գլոբալ ճգնաժամերի և աշխարհաքաղաքական զարգացումների առաջացրած մարտահրավերների առջև խորհրդակցությունների, կոնսենսուսի, փոխադարձ վստահության և տարածաշրջանային պատասխանատվության վրա հիմնված համատեղ լուծումների մշակման կարևորությունը, ինչպես նաև այս համատեքստում արդյունավետ բազմակողմ դիվանագիտության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կհայտարարի, որ Իսրայելը շարունակում է Գազայում ցեղասպանությունը, ընդլայնում է իր օկուպացիան և պաղեստինցի ժողովրդին դատապարտում է ծանր կենսապայմանների՝ խոչընդոտելով մարդասիրական օգնության պատշաճ մատակարարմանը։ Նա կրկնելու է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա՝ երկու պետությունների լուծման վրա հիմնված արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար։

Ֆիդանը նաև հայտարարելու է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսության, առևտրի, թվայնացման, էներգետիկայի, կապի և տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ քայլերի կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները փոխշահավետ կերպով գնահատելու համար: Նախատեսվում է նաև, որ նա կշեշտի Թուրքիայի կողմից աջակցվող տարածաշրջանային կապի նախագծերի, մասնավորապես՝ Միջին միջանցքի և Զարգացման ճանապարհների, որում ներառված են CICA-ի անդամները, նաև կհայտարարի, որ Միջին միջանցքի նախաձեռնության ներդաշնակեցումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կամրապնդի տարածաշրջանային կապը և տնտեսական համագործակցությունը:

Հաքան Ֆիդանը գագաթնաժողովում կընդգծի զարգացող տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվային վերափոխման և արհեստական բանականության զարգացման կարևորությունը մարդակենտրոն, վստահելի, երկրների թվային ինքնիշխանությունը հարգող և բոլորի համար հավասար հասանելիություն ապահովող շրջանակում։

Նա կընդգծի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) հյուրընկալող և նախագահող երկրի՝ Թուրքիայի դերը կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններից խոցելի տարածաշրջանները պաշտպանելու գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի