Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն Երևանում գործող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության առերևույթ դեպք է բացահայտել։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը քաղաքացիներին առաջարկել է անդամակցության քարտեր, որոնց միջոցով նրանք իբր կարող էին անվճար օգտվել պրեմիում դասի ավտոմեքենաներով տաքսի ծառայությունից և ստանալ բարձր եկամուտ։ Սակայն վճարումներ կատարած 14 քաղաքացիները խոստացված ծառայություններից չեն օգտվել։ Նրանցից, ըստ ՊԵԿ-ի, հափշտակվել է ընդհանուր 8 մլն 475 հազար դրամ։ Ծառայությունները գովազդվել են նաև հայտնի բլոգերներից մեկի միջոցով։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։ Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բլոգերներից մեկի կողմից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցել՝ ստեղծել է հավելվածներ, որոնց միջոցով առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի ծառայություն։ Այս նպատակով թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։

Պարզվել է, որ ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ։ Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծած հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու եկամուտ։

Միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ընկերության աշխատակիցները քաղաքացիներին ներկայացել են կեղծ անուններով։ Բացի այդ, ընկերության հաշվեկշռում տրանսպորտային միջոցներ չեն եղել, ինչպես նաև չեն եղել գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ։ Չնայած դրան՝ վերջիններս քաղաքացիներին խոստացել են ֆինանսական ներդրումների դիմաց բարձր եկամուտ տրամադրել ու հնարավորություն ընձեռել անվճար օգտվելու պրեմիում դասի ավտոմեքենաներից։
Քաղաքացիներից յուրաքանչյուրից վերցվել է 500 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով գումար, սակայն խոստացված ծառայություններն ու գործողությունները չեն կատարվել։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 միլիոն 475 հազար դրամ։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին՝ նախքան նմանատիպ ծառայություններից օգտվելը կամ ֆինանսական ներդրում կատարելը, մանրամասն ուսումնասիրել առաջարկի պայմանները, ստուգել ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններն ու չհիմնվել միայն սոցիալական ցանցերում տարածվող գովազդային խոստումների վրա»։