Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը այսօր Վրաստանի Բաթումի քաղաքում վրացի հանրահայտ սպորտային մեկնաբան Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող է դարձել՝ եզրափակչում հաղթելով տանտերերի՝ Վրաստանի թիմին:
Մրցաշարում հանդես եկան 8 լրագրողական թիմեր՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռումինիայից, Իսրայելից, Եգիպտոսից եւ Թուրքիայից: Թիմերը բաժանվել էին երկու խմբի, խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը վիճարկեցին չեմպիոնությունը։
Հայաստանի թիմը խմբում նախ 6-2 հաշվով հաղթեց Ղազախսատնի թիմին, 4-0 պարտվեց Վրաստանին, ապա 7-2 հաշվով հաղթեց ռումինացիներին՝ ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչում մեր տղաները ծայրահեղ լարված պայքարում կարողացան հաղթել Իսրայելի թիմին՝ 2-1 հաշվով։ Եզրափակիչ խաղում կրկին հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի թիմերը, հայ լրագրողներն առջեւում էին 3-0 հաշվով, սակայն տանտերերը խաղավերջում կարողացան երկու գոլ խփել եւ մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, սակայն մեր տղաները դիմացան ճնշմանը եւ հաղթեցին 3-2 հաշվով։
Կոտե Մախարաձեի անվան մրցաշարն այս տարի անցկացվում էր 6-րդ անգամ, Հայաստանի թիմը մասնակցել է բոլոր մրցաշարերին, երկու անգամ դարձել էր բրոնզե մեդալակիր։
Մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։