Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի անդամների հաղորդման հիման վրա։ Այս մասին տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց միավորման անդամ Արմենակ Խաչատրյանը։

Միավորման անդամները, հիշեցնենք, պնդում են, որ կազմակերպությանը պատկանող անշարժ գույքը տարիներ շարունակ վարձակալության է հանձնվել շուկայականից մի քանի անգամ ցածր գներով, իսկ վարձակալներն այն ենթավարձակալության են հանձնել ավելի բարձր գներով։ Միավորման անդամներից Արմենակ Խաչատրյանը, Վահե Արզումանյանը և Բագրատ Մակարյանը Factor TV-ին ահազանգել էին այն մասին, որ միավորման որոշ տարածքներ վարձակալության են հանձնվել կազմակերպության նախկին ու ներկա ղեկավարության անդամների հետ փոխկապակցված անձանց։ Նրանց պնդմամբ՝ միավորմանը պատկանում է շուրջ 40 հազար քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույք՝ մոտ 11 մլրդ դրամ կադաստրային արժեքով։ Գույքերի թվում են Երևանի տարբեր հասցեներում, այդ թվում՝ փոքր Կենտրոնում գտնվող առևտրային և արտադրական տարածքներ, ինչպես նաև Արզնիի առողջարանը։

Միավորման անդամների ներկայացրած տվյալներով՝ օրինակ՝ Քաջազնունի 1 հասցեում գտնվող 117 քմ տարածքը 2013 թվականին վարձակալության է տրվել ամսական 94 հազար 80 դրամով, մինչդեռ 2019-2022 թվականներին այն ենթավարձակալության է հանձնվել ամսական 500 հազար, ապա՝ 550 հազար դրամով։ Կոմիտաս 55 հասցեում գտնվող 116.5 քմ տարածքն էլ 2011 թվականին մինչև 2036 թվականը վարձակալության է տրվել ամսական 112 հազար 340 դրամով, իսկ օրեր անց ենթավարձակալության հանձնվել 500 հազար դրամով։

Միավորման անդամների գնահատմամբ՝ գույքի արդյունավետ կառավարման և շուկայական գներով վարձակալության տրամադրման դեպքում կազմակերպության տարեկան բյուջեն ներկայիս շուրջ 200 մլն դրամի փոխարեն կարող էր հասնել 900 մլն դրամի։ Նրանք պնդում են, որ լրացուցիչ միջոցները հնարավոր կլիներ ուղղել միավորման անդամների կարիքներին, կրթական ծրագրերին և զբաղվածության ապահովմանը։

Գույքերի վարձակալության պայմանների և հնարավոր չարաշահումների վերաբերյալ միավորման անդամները 2025-ի տարեվերջին  հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, սակայն վարույթ չէր նախաձեռնվել։ Այս որոշումը բողոքարկվել էր դատական կարգով։ Հակակոռուպցիոն դատարանը, սակայն, մերժել էր միավորման անդամների բողոքը: Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը, քննելով բողոքը, որոշել էր առաջին ատյանի դատական ակտը բեկանել և գործը կրկին ուղարկել Հակակոռուպցին դատարան՝ նոր քննության։ Նոր քննության արդյունքում դատավոր Վարդգես Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել։

 

Արաքս Մամուլյան