Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բացահանքի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Նախնական տվյալներով` հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել , հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։ «ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ …

