Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
«Վերջին օրերին բացահայտորեն նկատվում է արտասահմանյան երկրներում գործող հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների   և նույնիսկ պաշտոնատար անձանց ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի դեմ ուղղված նպատակային տեղեկատվական արշավներին»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նման գործունեությունը, որն ուղեկցվում է քաղաքական և գաղափարական շարժառիթներով, նպատակ ունի մանիպուլացնել հասարակական կարծիքը և միջամտել երկրի ներքին գործերին։ Այն տեղեկատվական տարածքի չարաշահման և հասարակական վստահությունը խաթարելու փորձերի անընդունելի օրինակ է։

«Միևնույն ուղղագրական սխալներով և գրելու ոճով հրապարակումների զանգվածային տարածումը, «copy-paste» մեթոդով նմանատիպ մեկնաբանությունների հետևողական պատճենումն ու տեղադրումը, ինչպես նաև մեր երկրի հետ որևէ առնչություն չունեցող մոնտաժված լուսանկարների և տեսանյութերի տարածումը համակարգված տրոլինգային հարձակումների պարզունակ և հեշտությամբ բացահայտվող մեթոդներ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ հրապարակումների հեղինակներն այլալեզու օգտատերեր են, կարճ ժամանակահատվածում ադրբեջաներեն ստեղծված հեշթեգով ավելի քան 400 գրառման տեղադրումը, ինչպես նաև նույն բովանդակության բազմակի տարածումը մեկ հաշվի միջոցով «ակնհայտորեն ցույց են տալիս այս արշավների մանիպուլյատիվ բնույթը և արդարացի հասարակական դժգոհություն ու վրդովմունք են առաջացնում դրանց կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ»։ Նման հրապարակումների տարածումը տարբեր անանուն հաշիվների, ինչպես նաև բացասական մեկնաբանությունների և արձագանքների միջոցով քաղաքացիներին հասարակական կարգը խախտելուն դրդելը լիովին հակասում են ինչպես Ադրբեջանի  օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի պահանջներին և հանգեցնում են իրավական պատասխանատվության, ասվում է հայտարարությունում։;

«Մենք Իրանի և Թուրքիայի կողմից նպատակային տեղեկատվական հարձակումների ակտիվացումը, հատկապես՝ X, Telegram և TikTok հարթակների միջոցով, գնահատում ենք որպես տեղեկատվական անվտանգության պաշտպանության, միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և ապատեղեկատվության դեմ պայքարում միջազգային համագործակցության սկզբունքներին անհամատեղելի երևույթ և վճռականորեն դատապարտում ենք այն։ Ադրբեջանի վերաբերյալ անհիմն և կողմնակալ նյութերի, ադրբեջանական պետության և ժողովրդի հասցեին սպառնալիքների, վախեցնելու փորձերի ու վիրավորանքների տարածումը այդ երկրների լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում սովորական երևույթի վերածվելը, ինչպես նաև այդ կապակցությամբ իշխանությունների կողմից որևէ միջոց չձեռնարկելը մեր հասարակության մեջ անհանգստություն և լուրջ դժգոհություն են առաջացնում»,- նշել է Մեդիայի և հեռարձակման խորհուրդը։

Այն քաղաքացիներին, լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել չմասնակցել «իրականությանը չհամապատասխանող» տեղեկատվության տարածմանն ու պատասխանատու և սկզբունքային դիրքորոշում դրսևորել երկրի  հեղինակությանը վնաս հասցնելուն ուղղված փորձերին հակազդելու հարցում։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը և Միլլի Մեջլիսի՝ Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբն առանձին հայտարարություններ էին տարածել ու քննադատել  Թուրքիայից հնչող արձագանքներն ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի