ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովն այսօր Ուկրաինային 2,86 միլիարդ եվրո է հատկացրել՝ Կիևին աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկի պաշտպանական բաղադրիչի շրջանակում: Ֆինանսավորումը կուղղվի անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, ռադարների, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի և զինամթերքի ձեռքբերմանը, հաղորդում է Եվրահանձնաժողովը։

«Մինչ Ռուսաստանը կանգնած է առաջնագծում, այն շարունակում է սաստկացնել օդային հարձակումները՝ դաժանաբար թիրախավորելով ուկրաինացի խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքները։ Եվրոպայի անսասան աջակցությունն առավել կարևոր է, քան երբևէ, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իր օդային տարածքը և փրկել մարդկային կյանքեր։ Այսօր հատկացված 2,86 միլիարդ եվրոյի շնորհիվ մենք շարունակում ենք բավարարել Ուկրաինայի առավել հրատապ օպերատիվ կարիքները, այդ թվում՝ ապահովելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք կենսական նշանակություն ունեն նրա պաշտպանության համար»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ուկրաինային աջակցության վարկը ներառում է ֆինանսավորում, որի նախնական բաշխմամբ՝ 2026-2027 թվականներին 60 միլիարդ եվրո կհատկացվի պաշտպանությանը, իսկ 30 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցությանը։ Միայն 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 28,3 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժին աջակցելու համար։ Գործիքի՝ 2026 թվականի պաշտպանական բաղադրիչի շրջանակում ֆինանսավորման հետագա հատկացումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։

Մինչ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր իր չորրորդ ձմռանը, պաշտպանական տեխնիկայի հրատապ մատակարարումը կապահովի, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողանան պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքները ռուսական հարձակումներից։

Նշվում է, որ ֆինանսավորման վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով Ուկրաինայի փոփոխվող կարիքները, և ենթակա են համաձայնեցված պայմանների ու վերահսկողության։ 2022 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ պետություններն Ուկրաինային տրամադրել են 231,5 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։

2026 թվականի մնացած ժամանակահատվածի համար Ուկրաինային դեռ հասանելի է 29,64 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն։ Դրանից 25,24 միլիարդ եվրոն նախատեսված է հատկացնել Ուկրաինային աջակցության վարկի շրջանակում, այդ թվում՝ 12,54 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժին աջակցելու, և 12,7 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցության համար։

Բացի այդ, այս տարվա համար դեռ հասանելի է 4,4 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն՝ սկզբնական Ukraine Facility-ի շրջանակում։

Այսպիսով, 2026 թվականի մնացած ամիսների համար հասանելի է ավելի քան 17 միլիարդ եվրոյի բյուջետային աջակցություն, որը կտրամադրվի՝ Ուկրաինայի կողմից ծրագրով և փոխըմբռնման հուշագրով սահմանված համապատասխան պայմանների կատարման դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի