«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման։ Այս մասին հայտնել են ընկերությունից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բաց ենք Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար։ Մեր կողմից մտադիր ենք խստորեն պահպանել մեր ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է Բելոզյորովը։

Նա նշել է, որ երկաթուղայինների խնդիրն է՝ ապահովել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների տրանսպորտային կապը։ Կոնցեսիան հնարավորություն է տվել պահպանել և զարգացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը՝ վերականգնման և պահպանման ծախսերը հանրապետության բյուջեի վրա չդնելով։ Ամբողջ շահույթն ուղղվել է Հայաստանի երկաթուղիների զարգացմանը, հայտարարել են ռուսական ընկերությունից՝ հավելելով, որ կոնցեսիայի գործողության ընթացքում հոլդինգի միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության եկամուտներից կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 400 միլիոն դոլար։

«Հայաստանի երկաթուղիները 1520 մմ լայնությամբ երկաթուղային ցանցի անբաժանելի մասն են, որը գործում է ամբողջ հետխորհրդային տարածքում։ Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսական կողմը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բեռնահոսքերը և պայմաններ ստեղծել փոխադրվող ուղևորների թվի աճի համար»,- նշել է Բելոզյորովը։

Այդ նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացնում է ենթակառուցվածքների և ուղևորատար շարժակազմի պարբերական արդիականացում։

Բացի այդ, հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցի օգտագործմամբ տարանցիկ հաղորդակցությունների հնարավորությունները գնահատելու համար։
Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ Հայաստանի երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դուստր ձեռնարկություն կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի