Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և, ըստ այդմ, գործնական դաշտն ընդլայնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, …

