Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ եք աչք փակում Արցախում ընտրախախտումների վրա․ հարց՝ վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

«Պարո՛ն Փաշինյան, Արցախի ընտրությունների վրա աչք մի՛ փակեք, նշեցիք, որ բարձր մակարդակի ընտրություններ են եղել, բայց համացանցը լիքն է ընտրախախտումների մասին փաստող բազմաթիվ տեսահոլովակներով, ինչո՞ւ եք աչք փակում այդ ամենի վրա»,- ուղիղ եթերում այսպիսի հարց հնչեց՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա պատասխանեց, որ Արցախի ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա Արցախում:

«Հիմա ընտրությունների որակի հետ կապված. ոչ ոք չի ասում, թե ընտրախախտում չի եղել, հարցն այն է, թե այդ ընտրախախտումները ինչքանով են ազդել արդյունքների վրա։ Եթե խոսքը կեղծիքների մասին է, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին առաջին փուլում հաղթելու համար չի հերիքել 600 ձայն։ Եթե ընտրությունները կեղծվում են, 600 ձայնի առաջ կկանգնի՞ որևէ կեղծող մեքենա։ ԱԺ ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիրները։ ՀՀ-ի ընտրություններին այն ժամանակներում երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են ընտրությունները, ինչի՞ են թողնում, որ կոշտ ընդդիմադիրները գրավեն երկրորդ և երրորդ տեղեր, այլ՝ ոչ լոյալ ուժերը։ Ընտրությունները չեն եղել կատարյալ, և մենք պետք է Արցախին հետագայում էլ աջակցենք ժողովրդավարության զարգացման գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: