Գազի գինը, ցավոք, շատ հաճախ կամ մշտապես եղել է քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիաների առարկա։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման առաջարկի վերաբերյալ հարցին։ «Որքան էլ տարօրինակ թվա, առաջին հերթին սա ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Կառավարությանը։ Նախկինում ՀՀ Կառավարությունը միշտ դա օգտագործել է՝ քաղաքական նկատառումներով հաշվի …

