Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի  նրա տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝  նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ  կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։