Ո՞ւմ էր ակնարկում Փաշինյանը և ի՞նչ բարեգործություն է արել «Իքս» մարդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ, մենք վերջերս մի քանի խորհրդակցություն ենք արել, ես մի քանի կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, որ այդ գործերի արդյունավետությունն էականորեն ավելանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, թե որտեղ են, որ կան օբյեկտիվ պատճառներ, որտեղ կան սուբյեկտիվ պատճառներ, որ այդ գործերն արդյունավետ կերպով առաջ չեն ընթանում: Իմ գործընկերները գիտեն, որ եթե արդյունավետությունը չբարձրանա, մենք այլ կարգի որոշումներ պետք է կայացնենք»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ դեռ որքան հայ ժողովուրդը պետք է սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքն ու միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի, Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը այդ բռնագանձված գումարները չեն: Խնդիրն այն է, որ 2018-ից ի վեր մինչև այս պահը Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով: Դա՝ ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ առաջին 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: Հիմա դրանք աճել են 40-45 տոկոսով: Բա այդ փողը օդից ընկա՞վ: Դա ստվերի դեմ պայքարն է, մենաշնորհների դեմ պայքարն է, կոռուպցիայի դեմ պայքարն է»:

Այնուհետև վարչապետն անդրադարձավ նաև բարերարներից մեկի կատարած բարեգործությանը:

««Իքս» մարդը «իքս» տեղում «իքս» օգնություն է բաժանել, և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվել: Խնդրեցի մեր մարմիններին պարզել, թե ինչ է բաժանվել և ինչ գումարի շրջանակում: Պարզեցինք, որ մի տոպրակի պարունակությունը երեք հազար դրամ է եղել և մոտավոր բաժանվել է չորս հարյուր հազար դրամի օգնութուն»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: